Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ինչպես շեղել երիտասարդության ուշադրությունը. ֆեստիվառների երկիր, Հայաստանս

Ինչպես շեղել երիտասարդության ուշադրությունը.  ֆեստիվառների երկիր, Հայաստանս
15.08.2025 | 14:03

Օգոստոսի 23-ին՝ ֆեստիվառ Արտաշատում. կկայանա Սարո Թովմասյանի համերգը։ Անընդհատ ֆեստիվառներ են կազմակերպում, պետական բյուջեի փողերը մսխում, հանրության, երիտասարդության ուշադրությունը շեղում Բաքվում հայ գերիների դատից, Հայաստանի սահմանագոտում 250 քկմ տարածքի շարունակվող օկուպացիայից, Սյունիքի միջանցքից կամ՝ Թրամփի ճանապարհից, երկրում տիրող մեծ կոռուպցիայից, իրավական բեսպրեդելից, թմրամոլության և խաղամոլության համաճարակներից, սոցիալական լուրջ բևեռացումից, շարունակվող թանկացումներից, մշակութային դեգրադացիայից։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 8677

Մեկնաբանություններ